Այս քաղաքականությամբ ԵՄ անդամ չեք դառնա նույնիսկ 2030-ին․ ԵՄ հանձնակատարը՝ Վրաստանին
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը վրացական «Պիրվելի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը անիրատեսական է, եթե իշխանությունը շարունակի ներկայիս քաղաքական գիծը։
«Մենք գիտենք, որ Վրաստանի իշխանությունները պնդում են՝ երկիրը կդառնա ԵՄ անդամ մինչև 2030 թվականը, սակայն դա անհնար կլինի։ «Վրացական երազանքի» քաղաքականությունը չի աշխատի», – նշել է Կոսը։
Նա նաև հայտնել է, որ Եվրամիությունը մշակում է առանց վիզայի ռեժիմը կասեցնելու նոր մեխանիզմ, որը կընդունվի նոյեմբերին։ Դրանից հետո, ըստ նրա, Բրյուսելը կքննարկի Վրաստանի հետ համագործակցության տարբեր սցենարներ՝ կախված կառավարության արձագանքից։
««Վրացական երազանքը» պետք է ավելի ուշադիր նայի, թե ինչ ենք մենք անում Եվրոպայում, և լսի մեր հստակ ազդանշանները», - ընդգծել է Կոսը։
ԵՄ-ի այս հայտարարությունը վկայում է Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի նկատելի լճացման մասին՝ պայմանավորված ներքաղաքական զարգացումներով և արևմտյան գործընկերների աճող դժգոհությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը խախտում է դիվանագիտական կանոնները. նա անձամբ իր հեռախոսահամարը տալիս է ղեկավարներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես իր առաջին ժամկետում, խախտելով դիվանագիտական կանոնները, անձամբ իր հեռախոսահամարը տալիս...
Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հ...
Խաղաղության պայմանագիրը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Իբրահիմ Քալըն
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն կապահովի ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումը, ասել է...
Մինսկի կենտրոնն արգելափակված է. հատուկ տեխնիկայով անվտանգության ուժեր են կենտրոնացվել
Հատուկ տեխնիկայի շարասյունը՝ ռազմական բեռնատարները, հատուկ նշանակության ջոկատների աշխատակիցներին եւ ոստիկաններին տեղափոխ...