Օրբանը խնդրել է Հռոմի պապին աջակցել Հունգարիայի ջանքերին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ հանդիպել է Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ և խնդրել աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղությամբ իր երկրի նախաձեռնություններին։ Այդ մասին նա գրել է Facebook-ում՝ հրապարակելով լուսանկարներ հանդիպումից։
«Աշխարհում գոյություն ունի հակապատերազմական ցանց, որի հոգևոր կենտրոնը Սուրբ Հայրն է։ Այսօր խնդրեցի Նորին Սրբությանը, որ Վատիկանը շարունակի աջակցել Հունգարիայի խաղաղարար ջանքերին»,– գրել է Օրբանը։
Նշվում է, որ Հունգարիայի կառավարության ղեկավարի այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ՝ եվրոպական անվտանգության և տարածաշրջանային քաղաքականության հարցերը քննարկելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարության նոր որոշումը․ ովքեր կկարողանան բնակարան ստանալ
Կառավարությունը հաստատել է Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով...
Զելենսկին դավաճանական չի համարում ԱՄՆ–ից օգնության ուշացումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ Կոնգրեսում 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթի շուրջ իրավիճակը դավաճանություն չ...
Ինչ նպատակներ ունի Ադրբեջանը՝ ըստ Հոխիկյանի
«Ադրբեջանի նպատակը Բերձորն է, այն կարևոր նշանակություն ունի՝ 4 կողմից վերահսկում է Արցախը, մի կողմից՝ Շուշիի, մյուս կողմ...
Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ է․ Բայրամով
Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է։ Այս մասին թուրքական «Անադո...