Լիտվան փակել է Բելառուսի հետ սահմանը՝ Մինսկին մեղադրելով սադրանքների մեջ
Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն հայտարարել է, որ կառավարությունը որոշել է փակել Բելառուսի հետ սահմանը՝ արձագանքելով վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված մի շարք միջադեպերին։
Վարչապետի խոսքով՝ միայն անցած շաբաթ Լիտվայի օդանավակայանները չորս անգամ ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը մաքսանենգ ծխախոտով բեռնված օդապարիկների պատճառով, որոնք, ըստ լիտվական կողմի, բաց են թողնվել Բելառուսի տարածքից։ Դրա հետևանքով չեղարկվել է ավելի քան 140 չվերթ։
«Սա հստակ ազդանշան է Բելառուսին՝ հիբրիդային հարձակումները Լիտվայի դեմ անընդունելի են և չեն հանդուրժվի»,- ընդգծել է Ռուգինիենեն։
Նա հավելել է, որ Լիտվայի զինված ուժերը կստանան հրահանգ՝ խոցելու նման օդապարիկները, իսկ սահմանային հսկողությունը կուժեղացվի՝ կանխելու հնարավոր նոր միջադեպեր։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում ստեղծվել է «1915.gov.tr» կայքը՝ Հայոց ցեղասպանության պնդումների դեմ պայքարելու համար
Թուրքիայի նախագահական տեղեկատվական վարչությունը ևս մեկ քայլ է արել դեպի Հայոց ցեղասպանության ժխտում՝ ստեղծելով «1915.gov...
Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում խուզարկություն է ընթանում. ԶԼՄ
Ինչպես հայտնի է, ձերբակալվել և Քննչական կոմիտե են տեղափոխվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու թեմի...
Առուշ Առուշանյանը հայց է ներկայացրել ՆԳՆ-ի դեմ
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դիմել է դատարան հաշվառման ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավոր...
ՊՆ-ն մեկնաբանել է Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Իրանի Իսլամական Հանրապետությունում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը:&n...