Հայաստանը չի պատրաստվում բանակցել Ադրբեջանի առաջադրած պայմաններով. Միրզոյան
ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը պատրաստ է անհապաղ սկսել խորհրդակցություններ՝ առանց Ադրբեջանի առաջադրած պայմանների ընդունման:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով դեռևս չկա համաձայնեցված ամիս, ամսաթիվ կամ վայր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք հայտնել ենք, որ պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ ադրբեջանական կողմի հետ՝ պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետի շուրջ։ Բայց որևէ ֆիքսված պայմանավորվածություն այս պահին չկա»,– ասել է Միրզոյանը։
Նախարարը ընդգծել է, որ հայկական կողմը չի ընդունում Ադրբեջանի առաջադրած պայմանները․ «Գաղտնիք չէ նաև ադրբեջանական կողմի մեկնաբանությունը և դրա հետ կապված պայմանը։ Մենք դա չենք ընդունում և չենք համարում քննարկելի օրակարգ»։
Միրզոյանը հույս է հայտնել, որ գործընթացը առաջիկայում կշարունակվի կառուցողական հունով, և հնարավոր կլինի հասնել փաստաթղթի ստորագրմանը։ Նրա խոսքով՝ դեռ առկա են բազմաթիվ աշխատանքային ուղղություններ՝ սկսած սահմանազատումից մինչև հումանիտար հարցեր և գերիների վերադարձ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուկաշենկոյի ծննդյան օրը Մինսկում տասնյակ հազարավոր ցուցարարներ «նվերներ» են բերել
Մինսկում և Բելառուսի տարբեր քաղաքներում օգոստոս 30-ին զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի...
Իրանում Ադրբեջանին սկսել են անվանել Իրանի «Հյուսիսային Ադրբեջան» նահանգ
Մոտ 400 հազար բաժանորդ ունեցող «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» պարսկալեզու տելեգրամյան ալիքը Բաքվի բարբարո...
Ով է Թուրքիայում Փաշինյանին դիմավորել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասար...
Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
ՌԴ ԱԳՆ-ն կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին հայտնել են գերատեսչությունից, գրում է РИА Новости-ն: «Կողմ...