Չինաստանի հարավում հայտնաբերվել է 10 հազար տարվա մետեորիտի խառնարան
Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում գիտնականները հայտնաբերել են խառնարան, որը, ըստ ուսումնասիրությունների, ձևավորվել է մոտ 10 հազար տարի առաջ ընկած մետեորիտի հարվածից։ Հարցին անդրադարձել է South China Morning Post-ը։
Խառնարանը, որը ստացել է Ցզինլին անունը, գտնվում է Չժաոցին քաղաքի մերձակայքում։ Հետազոտողների տվյալներով՝ սա Չինաստանի տարածքում հայտնաբերված հինգերորդ հաստատված մետեորիտի խառնարանն է և առաջինը՝ երկրի հարավային հատվածում։
Գիտնականների հաշվարկներով՝ մոտ 30 մետր տրամագծով երկնային մարմինը, ընկնելով Երկրի մակերեսին, առաջացրել է էներգիա, որը համարժեք է մոտ 600 հազար տոննա տրոտիլի պայթյունի՝ կամ մոտ 40 Հիրոսիմայի ատոմային ռումբերի հզորությանը։ Այս իրադարձությունը էականորեն փոխել է շրջակա լանդշաֆտը և ծանր հետևանքներ թողել տեղական էկոհամակարգի վրա։
Խառնարանի ծագումն ուսումնասիրելու նպատակով գիտնականները վերլուծել են այնտեղ հայտնաբերված քվարցի նմուշները և հայտնաբերել միկրոսկոպիկ ապակե շերտեր, որոնք ձևավորվում են միայն ծայրահեղ ճնշման և բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Նման պայմաններ կարող են առաջանալ միայն մետեորիտի հարվածի ժամանակ։ Այժմ հետազոտությունները շարունակվում են՝ ճշգրտելու խառնարանի ճշգրիտ տարիքը և նրա երկրաբանական կառուցվածքը։
Նմանատիպ հոդվածներ
Բրյունետը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Rest of World vote քվեարկության արդյունքով
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի պատմության մեջ առաջին անգամ այս տարի քվեարկելու հնարավորություն էր տրվել նաև այն երկրների...
Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում մոդելները հայտնվել են կենդանիների գլուխներով զգեստներով
Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում Schiaparelli-ի ցուցադրության ժամանակ պոդիում են դուրս եկել վայրի կենդանիների լ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քիմ Քարդաշյանը Met Gala-ին ներկայացել է 50․000 մարգարիտներով պատված ցնցող զգեստով
Քիմ Քարդաշյանը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացած Met Gala 2023-ին ժամանել է 50 000 մարգարիտներով պատված ցնցող...
«Մանկական Եվրատեսիլ»-ի Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Նիցցա
«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Նիցցա: «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի պաշտոնական...