Իսրայելը դեմ է՝ Գազայում, թուրք զինվորների տեղակայմանը
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելը չի համաձայնի թուրք զինվորների ներկայությանը Գազայում։ Այդ մասին փոխանցում է APA-ն։
Սաարի խոսքով՝ այն երկրները, որոնք ցանկանում են զորքեր ուղարկել Գազա, պետք է արդար և չեզոք վերաբերմունք ունենան Իսրայելի նկատմամբ։
«Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան թշնամական դիրքորոշում է որդեգրել ոչ միայն հայտարարություններով, այլև դիվանագիտական և տնտեսական քայլերով։ Մենք չենք ընդունի թուրքական ուժերի ներկայությունը Գազայում և այդ մասին արդեն տեղեկացրել ենք մեր ամերիկացի գործընկերներին», - նշել է Սաարը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան առանց նախազգուշացման զորավարժություններ է սկսել Սև ծովում
Ուկրաինայի ռազմածովային ուժերն առանց նախազգուշացման սկսել են զորավարժություններ իրականացնել Սև ծովում: Այս մասին հայտնու...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կարող է ձգվել մինչև 2020թ. մայիս․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ռուսական մեր աղբյուրների՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կարող է անվերջ ձգձգվել:...
Հայկ Մարությանը ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը 2...
ՈՒՂԻՂ. Ընթանում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Ազգային ժողովի նախ...