Ադրբեջանում շրջանառվում են Ռուսաստանի աջակցությամբ պետական հեղաշրջման նախապատրաստման մասին տեղեկություններ
Ադրբեջանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ռամիզ Մեհտիևը, որը նախկինում դավաճան էր հռչակվել պաշտոնական Բաքվի կողմից, հրապարակել է նամակ, որտեղ հայտարարում է, որ երկրում առկա է «խոր ճգնաժամ» և անհրաժեշտ են «արմատական բարեփոխումներ»։
Մեհտիևը պնդել է, որ Ադրբեջանի ներկայիս կառավարման համակարգը «անարդյունավետ է» և առաջարկել է այն փոխել հանրաքվեի միջոցով՝ ստեղծելով նոր իշխանական կառուցվածք։
Նրա առաջարկի համաձայն՝ պետք է ձևավորվի 50 անդամից բաղկացած Պետական խորհուրդ, որը վերահսկելու է օրենսդիր, գործադիր և դատական մարմինների աշխատանքը, ինչպես նաև իրականացնելու է Սահմանադրական դատարանի և Անվտանգության խորհրդի գործառույթները։ Խորհուրդը, ըստ Մեհտիևի, պետք է ունենա նաև վետոյի իրավունք կառավարության և խորհրդարանի որոշումների նկատմամբ։
Նամակում նշվում է, որ նման փոփոխությունները կարող են վերափոխել երկրի կառավարման մոդելը՝ նախագահականից դեպի խորհրդարանական համակարգ։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնի շնորհավորանքը Հայաստանի անկախության տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է...
Տոյվո Կլաարը Հայաստանից հետո մեկնել է Ադրբեջան
Ուրախ եմ վերադառնալ Ադրբեջան, այսօր հետաքրքիր հանդիպումներ և անհամբեր սպասում եմ վաղը լավ քննարկումների: Այս մասին իր թվ...
Ուշակովը մանրամասներ է ներկայացրել Թրամփ-Պուտին հանդիպումից
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների առաջիկա հանդիպման մասին:Պուտինի և...
«Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը գրավով ազատ է արձակվել. Փաստինֆո
«Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանի նկատմամբ վերաքննիչ քրեական դատարանը գրավի է կիրառել։ Այս մասին «Փաստինֆո»-ի...