Դեղձով բեռնված բեռնատարների հարցով Էկոնոմիկայի նախարարությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ. Արմենպրես
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի աշխատակիցների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Կապի մեջ ենք մեր Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, անում ենք առավելագույնը, որպեսզի ստուգումներն ընթանան հնարավորինս արագ ու այնպիսի պայմաններում ու ջերմային ռեժիմում, որ մթերքին վնաս չհասցվի»,-ասաց նա։
«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ դեղձով բեռնված իր բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...
16-ամյա տղայի ոտքը կապել են երկաթյա ձողին եւ սկսել են հարվածներ հասցնել
Արցախում, օգոստոսի 23-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի ծառայողը պարզել է,...
Ծեծկռտուք՝ մանկապարտեզի աշխատակցի ու ծնողների միջև
hraparak.am-ի տեղեկություններով՝ Հրազդանի թիվ 8 մանկապարտեզի աշխատակիցը քաշքշել եւ հարվածել է ծնողներին: Քաշքշուկը սկսվե...