Ծեծկռտուք՝ մանկապարտեզի աշխատակցի ու ծնողների միջև
hraparak.am-ի տեղեկություններով՝ Հրազդանի թիվ 8 մանկապարտեզի աշխատակիցը քաշքշել եւ հարվածել է ծնողներին: Քաշքշուկը սկսվել է այն բանից հետո, երբ մանկապարտեզի ծնողները Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի մոտ են գնացել, եւ բարձրաձայնել են մանկապարտեզում դրամահավաքության մասին: Այս ամենը, իհարկե դուր չի եկել մանկապարտեզի տնօրենին, եւ նրա մտերիմ աշխատակցուհին քաշքշել եւ հարվածել է այն ծնողներին, ովքեր տնօրենի վրա բողոքելու համար քաղաքապետարան են գնացել: Քաշքուկից հետո ծնողները դիմել են ոստիկանություն:
Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Հրազդանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Մայիս Պողոսյանին. «Մանկապարտեզի ներսում կային ներքին խնդիրների, այսինքն՝ ծնող-դաստիարակ: Հիմա թե գումար է պատճառը եղել ես չեմ ուզում դրա մասին մանրամասնել: Թե՛ ծնողները, թե՛ դաստիարակները, թե՛ տնօրենը եկել են համայնքի ղեկավարի մոտ: Իրենց միջեւ եղած կոնտֆլիկտը կարգավորվել է համայնքի ղեկավարի միջոցով: Մանկապարտեզի տնօրենի նկատմամբ 2 կարգապահական տույժ է կիրառվել օրենքի սահմաններում: Ոստիկանները մանկապարտեզում գտնվել են ծնողների պահանջով: Նրանց կողմից ոստիկանություն դիմում է եղել, իրենք էլ՝ եկել են: Այս պահին տնօրենը արձակուրդում է»: Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ արձակուրդից հետո տնօրենը կշարունակի՞ աշխատել. «Չեմ կարող ասել, հետո արդեն կերեւա»,-եղավ պատասխանը:
Հրազդանի ոստիկանության բաժնից մեզ ասացին, որ մանկապարտեզում իսկապես քաշքշուկ է տեղի ունեցել, տվյալ անձը պատասխանատվության է ենթարկվել, իսկ գումարը հավաքվել է ծնողկոմիտեների նախաձեռնությամբ, որում չկա հանցակազմ, դրա համար մերժվել է քրեական գործի հարուցումը:
Հիշեցնենք, որ մեր հրապարակումների ընթացքում անդրադարձել էինք տնօրենի գործունեության, այն որ 3 տարի առաջ ծնողներից գումար է հավաքել մանկապարտեզի վերանորգման համար, սակայն մանկապարտեզը վերանորոգել է քաղաքապետարանի կողմից հատկացված գումարով:
Այս ամենից հետո Դանիելյանը ոչ միայն չսաստեց տնօրենին, այլ «պարգեւատրեց» նշանակելով համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: 2018թ.-ին նա կրկին նշանակվում է մանկապարտեզի տնօրեն:
Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել էր, որ նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը առանց ավագանու համաձայնության Ալվարդ Մարտիրոսյանին նշանակել էր թիվ 8 մանկապարտեզի տնօրեն` խախտելով «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջը:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...
1100 բնակիչ տարհանվել է․ Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները
Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտութ...