Ոտքը պոկվել ու շպրտվել է. մանրամասներ ողբերգական վրաերթից
Ասօր, հուլիսի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 23-ամյա Սերգեյ Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 46 XX 046 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտա թիվ 16/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Նորայր Պողոսյանին։ Ինչպես հայնում է shamshyan.com-ը` վրաերթի եթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայրում իրավիճակն այնքան լարված էր, որ ժամանած Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողներն ու Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպեր լիազոր Աշոտ Աթայանի գլխավորությամբ՝ ուժեղացված ծառայություն էին կատարում։ Եվ ոստիկանները ճիշտ կողմնորոշվելով, վարորդին՝ Ս․ Գրիգորյանին, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկաններին, դեպքի վայրից տեղափոխեցին Ոստիկանության Նոր Նորքի բաժին, քանի որ մի քանի անձինք փորձում էին հաշվեհարդար տեսնել նրա հետ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել ճանապարհի չթույլատրված վայրով, իսկ ավտոմեքենան էլ այնքան ուժգին է հարվածել, որ ոտքը կտրվել ու շպրտվել է, իսկ ավտոմեքնեան էլ ամբողջովին պատված էր արյունով։ Ոստիկաններն ու քննիչը վրաերթի ենթարկվածի մարմնի ոսկրային հատվածները փողոցի տարբեր հատվածներում են հայտնաբերել։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանն որոշում կայացրեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշմամբ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մա...
Վթարի է ենթարկվել բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը.նա մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վ...
Հայաստանից Օմսկ մեկնող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա զոհ և վիրավորներ
Հայաստանից Ռուսաստան մեկնող մինիվենը Տյումենի շրջանում վթարի է ենթարկվել: Renault Logan մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորների համար նախատեսված միսը տեղափոխվում է բաց, կիզիչ արևի տակ. SHANTNEWS
Հարություն անունով քաղաքացին ահազանգում է ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին՝ SHANTNEWS-ին ուղարկել...