Որսագողը. ոստիկանությունը փաստեր է անտեսում
«Հուլիսի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ստացվել են Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի 45-ամյա մի բնակչի կողմից ապօրինի որս կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը, հաղորդում է Econews.am-ը:
Համացանցում հրապարակված հոդվածի համաձայն՝ ուսումնասիրվել են վանաձորցու սոցիալական էջի բաց տվյալները, որոնց արդյունքում արձանագրվել են ապօրինի որսի մասին վկայող տվյալներ:
Վանաձորցին Գուգարքի բաժնում բացատրություն է տվել, որ 2014 թվականի ամռանը, Նոյեմբերյան քաղաքի հարակից անտառում հանդիպել է անծանոթ երկու որսորդի, որոնց մոտ առկա սպանված այծյամի հետ ինքը եւ որդին լուսանկարվել են: Անծանոթ որսորդները նրան հայտնել են, որ այծյամին սպանել են իրենք՝ նույն անտառում:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 25-ին 45-ամյա վանաձորցին արդեն բացատրություն է տվել, որ 2015 թ. ամռանը Նոյեմբերյանի վարչական տարածքում գտնվող «Ձիարածի ուրթ» կոչվող հանդամասում իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանով այծյամին սպանել է ինքը, որից հետո լուսանկարվել է»,- հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը՝ անդրադառնալով EcoNews.am-ի հրապարակմանը:
Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է Գեւորգ Ավետյան եւ Արամ Ջուլհակյան անունով քաղաքացիների կողմից կատարված որսագողության դեպքերի մասին:
Թեպետ, ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է միայն սպանված այծյամի մասին, մեր կողմից հրապարակված լուսանկարները վկայում են ապօրինի որսի մի քանի դեպքերի մասին, մասնավորապես ապանվել է նաեւ լուսան (Lynx), գորշուկ (Meles meles), նապաստակ եւ այլն: Եվս մեկ անգամ ընդգծենք, որ վերոնշյալ կենդանիների որսը եւս թույլատրված չէ, ուստի եւս հանդիսանում է ապօրինի որսի մասին վկայող ապացույց: Հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը քայլեր ձեռնարկել նաեւ նշված կենդանատեսակների որսի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ուշագրավ է նաեւ, որ ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ ապօրինի որսը կատարվել է օրինական ողորկափող որսորդական հրացանով, ինչը նշանակում է, որ նշված անձը հանդիսանում է որսորդական միության անդամ:
Որսի ոլորտում ստեղծված իրավիճակին անդրադարձել ենք բազմիցս։ Ըստ մեր կատարված ուսումնասիրության՝ ՀՀ որսի ոլորտի նկատմամբ եւս բացակայում է պատշաճ մակարդակի վերահսկողություն, իսկ որսորդական միասնական վկայական ստանալու կարգի ոչ լիարժեքության, «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով սահմանվող որսորդական մինիմում հանձնելու պրակտիկայի ի սպառ բացակայության, մի շարք այլ ընթացակարգային խնդիրների հետեւանքով ոլորտում ստեղծվել է քաոսային իրավիճակ, ինչի պատասխանատուն առաջին հերթին պետական լիազոր մարմինն է, որը գրեթե 10 տարի շարունակ պատշաճ կերպով չի իրականացրել իր լիազորություններն ու պարտականությունները։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանն որոշում կայացրեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշմամբ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մա...
Վթարի է ենթարկվել բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը.նա մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վ...
Հայաստանից Օմսկ մեկնող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա զոհ և վիրավորներ
Հայաստանից Ռուսաստան մեկնող մինիվենը Տյումենի շրջանում վթարի է ենթարկվել: Renault Logan մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորների համար նախատեսված միսը տեղափոխվում է բաց, կիզիչ արևի տակ. SHANTNEWS
Հարություն անունով քաղաքացին ահազանգում է ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին՝ SHANTNEWS-ին ուղարկել...