Սևանի թերակղզում հանգստացող իրանցիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել
Հուլիսի 27-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ իրացնելիս, թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով, Սևանի թերակղզուց ոստիկանության հենակետ բերման են ենթարկվել Իրանի 27-ամյա և 25-ամյա քաղաքացիներ:
Նրանց անձնական խուզարկությամբ հայտաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ եղել է կիսածխված գլանակ: Իրանցին հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը հուլիսի 26-ին քաղել է Թեհրանից Երևան գալու ճանապարհին, Սևանի թերակղզում ինքը ծխելու միջոցով օգտագործել է և հյուրասիրել ընկերոջը: Ընկերոջ անձնական խուզարկությամբ ուսապարկի միջից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ եղել է ծխախոտի հինգ գլանակ՝ թմրանյութով: Նա հայտնել է, որ այն պատկանում է ընկերոջը: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանն որոշում կայացրեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշմամբ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մա...
Վթարի է ենթարկվել բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը.նա մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վ...
Հայաստանից Օմսկ մեկնող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա զոհ և վիրավորներ
Հայաստանից Ռուսաստան մեկնող մինիվենը Տյումենի շրջանում վթարի է ենթարկվել: Renault Logan մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող՝ 1995թ. ծնված...