Գեղարքունիքի մազրում զինծառայողը վթարի է ենթարկվել
Երեկ՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արման Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 18 AF 018 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին՝ Սոթք գյուղի կենտրոնական խճուղու վերջնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արման Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հետաքննիչ Մաթևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արման Ա-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանն որոշում կայացրեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշմամբ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մա...
Վթարի է ենթարկվել բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը.նա մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վ...
Հայաստանից Օմսկ մեկնող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա զոհ և վիրավորներ
Հայաստանից Ռուսաստան մեկնող մինիվենը Տյումենի շրջանում վթարի է ենթարկվել: Renault Logan մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող՝ 1995թ. ծնված...