Թալանել են «Ամերիա» բանկի սպասարկման բաժնի ղեկավարի տունը
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Համբարձումյանի որոշմամբ խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ Սևակ Սուվարյանի ահազանգի փաստով: Վերջինս երեկ՝ հուլիսի 27-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ հուլիսի 26-ին, ժամը 15:00-ից մինչև հուլիսի 27-ի 04:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկանան միջոցների գործադրմամբ բացել են իր բնակության վայրի 2-րդ հարկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել 1700 ԱՄՆ դոլար, մոտ 300 հազ. դրամ, և ոսկյա զարդեր: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ս. Սուվարյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Ամերիա» բանկում՝ սպասարկման բաժնի ղեկավար:
Նմանատիպ հոդվածներ
Վթարի է ենթարկվել բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը.նա մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վ...
Հայաստանից Օմսկ մեկնող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա զոհ և վիրավորներ
Հայաստանից Ռուսաստան մեկնող մինիվենը Տյումենի շրջանում վթարի է ենթարկվել: Renault Logan մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող՝ 1995թ. ծնված...
Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Երեկ ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոյեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Այս մաս...