ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սատանի կամրջից ընկած քաղաքացին 16 տարեկան է
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Սյունիքի մարզում «Սատանի կամրջից» քաղաքացու ընկնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 16-ամյա Գ. Կ.-ին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նմանատիպ հոդվածներ
Վթար Կոմիտաս Վրացական խաչմերուկում․ մեքենաներից մեկը բախվել է թերթի կրպակին
Վթար Կոմիտաս Վրացական խաչմերուկում․ մեքենաներից մեկը բախվել է թերթի կրպակին: Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտն...
Վերելակի պոկվելու հետևանքով տուժած քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Երեկ երեկոյան ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևան քաղաքում: Ազատամարտիկների փողոցի թիվ 78/15 շենքի մոտակայքում կառուցվ...
Ասֆալտը պայթել է Սևանի ճանապարհին. արտակարգ դեպք` «արծվի թևեր»-ի հատվածում
«Ավրորա Մեդիա»-ի լրատվական բաժինը զանգ է ստացել, որ Կոտայքի մարզում, Սևանի մայրուղում, «արծվի թևեր»-ի հատվածում՝ ա...
Կալիֆորնիայում անհայտ անձը կրակ է մարդկանց վրա. կան զոհեր ու վիրավորներ
Կալիֆորնիայի Գիլրոյ քաղաքում անցկացվող ամենամյա «Սխտորի փառատոնի» ժամանակ անհայտ անձը կրակ է բացել միջոցառման մասնակիցնե...