Ասֆալտը պայթել է Սևանի ճանապարհին. արտակարգ դեպք` «արծվի թևեր»-ի հատվածում
«Ավրորա Մեդիա»-ի լրատվական բաժինը զանգ է ստացել, որ Կոտայքի մարզում, Սևանի մայրուղում, «արծվի թևեր»-ի հատվածում՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Վարորդներից Արսենը, որը տեսանյութն է տրամադրել նշել է, որ ասֆալտը պայթել է: Դեռևս անհայտ պայմաններում, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում։ Պայթյունի հետևանքով վնասվել է նշված վայրում կայանված Range Rover մակնիշի ավտոմեքենան, ու ևս մի քանի մեքենաներ։ Նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Տեղում աշխատում են Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության փորձաքրեագետները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով էլ՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Շշի Մելոյի Range Rover-ը փախուստի դիմում Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած դեպքի վայրից
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին պատկանող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եռաբլուրում պղծել են Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, մյուս հերոսների գերեզմանները
Ֆեյսբուքյան օգտատեր Ռազ Գասպարյանը Եռաբլուրից տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Չգիտեմ՝ ինչ բառերով նկարագրեմ, չ...
Կինն այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար. ՈՍ
Օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, ուր երեևում է,...
Ուղևորուհին, ավտոբուսից իջնելիս, սայթաքել է և ընկել. Գ. Շամշյան
Երևանում հուլիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: 16-րդ թաղամասում թիվ 39 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի ուղևորո...