Տավուշի մարզում հակառակորդի կրակոցներից վիրավորված զինծառայողը կտեղափոխվի Երևան. Sputnik Արմենիա
Տավուշի մարզում այսօր հակառակորդի կրակոցներից վիրավորված պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում։ Այս մասին Sputnik Արմենիա հայտնեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից, որտեղ էլ տեղափոխվել է զինծառայողը։
«Նա Լոռու մարզի բնակիչ է, 27 տարեկան։ Զինծառայողի վիճակը կայուն ծանր է։ Նա ստացել է կրծքավանդակի աջ առաջնային շրջանի միջանցիկ հրազենային վնասվածք, ինչպես նաև անրակի և կողերի կոտրվածք ունի»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:
27–ամյա զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ էլ կորոշվի նրա վիրահատության հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Վթարի է ենթարկվել բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը.նա մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վ...
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվե...
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյան...