Պատահարներ

Իջեւանից 9 վիրավոր ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց

Իջեւանից 9 վիրավոր ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց
Մոտ կես ժամ առաջ բախում է տեղի ունեցել Իջեւան քաղաքի ճանապարհը փակող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները փորձել են ճնշել ցուցարարներին, որոնք էլ ընդդիմացել են եւ քարերով ծեծկռտուք…

Մոտ կես ժամ առաջ բախում է տեղի ունեցել Իջեւան քաղաքի ճանապարհը փակող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները փորձել են ճնշել ցուցարարներին, որոնք էլ ընդդիմացել են եւ քարերով ծեծկռտուք սկսել:

Իջեւան քաղաքի բնակիչներից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են, որ այս պահի դրությամբ 9 վիրավոր կա, որոնք տեղափոխվել են հիվանդանոց. 9-նն էլ՝ ոստիկաններ:

Հիշեցնենք, որ երեկ առավոտից մի քանի քաղաքացիներ փակել էին Իջեւանի շուկայից քիչ ներքեւ ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին թույլ տալ, որպեսզի գյուղացիները մտնեն անտառ եւ ծառահատումներ իրականացնեն: Դրա պատճառով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում էր առաջացել: Այսօր ցուցարները նույնպես շարունակել են ակցիան եւ փակել միջպետական ճանապարհը: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250