Երևանում ՌԴ քաղաքացի ներկայացած աղջիկը մեքենան վարել է ոչ սթափ. նա հրաժարվել է բանալիները տալ ոստիկաններին
Երեւանում, հուլիսի 14-ին, ոստիկանության՝ հերթական ուժեղացված ծառայության արդյունքում Երեւանի ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել Toyota մակնիշի B 220 TE 95 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդին, որի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ։
Երբ ճանապարհային ոստիկանները փորձել են ավտոմեքենան տեղափոխել Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդը հրաժարվել է ավտոմեքենայի բանալիները հանձնել ոստիկաններին։
Վարորդն անընդհատ կրկնել է, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
Մայր ու որդի են մահացել Լոռու մարզում ժայռաբեկորների փլուզման հետևանքով (ԹԱՐՄԱՑՎԱԾ)
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Նեղոց...
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է ընկերություններից մեկի 30-ամյա փոխտնօրենի դին
Հայաստանի քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ երեկ ժամը 23։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատ...
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Mazda-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վա...