Պատահարներ

«Opel»-ը հայտնվել է հարեւան փողոցի տներից մեկի տանիքի վրա

«Opel»-ը հայտնվել է հարեւան փողոցի տներից մեկի տանիքի վրա
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր զանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին NEWS am-ին տեղեկացնում…

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր զանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին NEWS am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: 

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ե.) դուրս է եկել Սերո Խանզադյան փողոցի երթևեկելի հատվածից և հայտնվել Արմենակյան փողոցի տներից մեկի տանիքին: 

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին՝ Ք.Հ.-ին (ծնված 1997 թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:  

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել անվտանգ տարածք: 



 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250