ԱԻՆ-ըՙ ինքնահրկիզմամբ սպառնացող ընտանիքի հետ կապված դեպքի մասին
Հուլիսի 13-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 11/2 շենքի բնակարաններից մեկում իրականացվում է վտարման գործընթաց, բնակիչները փակվել են բնակարանում և սպառնում են պայթեցնել այն գազի արտահոսքի միջոցով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Դեպքի վայրում գործողություններին մասնակցել է միայն հոգեբանը, ում կողմից իրականացված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դուռը կոտրելու գործընթացը: Փաստաբանի և բարեկամների բանակցությունների միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերվել առժամանակ հետաձգել վտարման գործընթացը, այնուհետև հոգեբանը ներսում գտնվող բնակիչներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
Մայր ու որդի են մահացել Լոռու մարզում ժայռաբեկորների փլուզման հետևանքով (ԹԱՐՄԱՑՎԱԾ)
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Նեղոց...
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է ընկերություններից մեկի 30-ամյա փոխտնօրենի դին
Հայաստանի քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ երեկ ժամը 23։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատ...
Տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է Toyota-ի վրա. Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հաղորդում է SHAMSHYAN.com-ը, Մյասնիկյան պողոտայում տ...