Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում բախվել են ԳԱԶ-3110 մակնիշի 35 RС 813 համարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի 34 AT 658 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
Մայր ու որդի են մահացել Լոռու մարզում ժայռաբեկորների փլուզման հետևանքով (ԹԱՐՄԱՑՎԱԾ)
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Նեղոց...
ԱԻՆ-ըՙ ինքնահրկիզմամբ սպառնացող ընտանիքի հետ կապված դեպքի մասին
Հուլիսի 13-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 11/2 շենքի...
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է ընկերություններից մեկի 30-ամյա փոխտնօրենի դին
Հայաստանի քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ երեկ ժամը 23։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատ...