Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ոստիկանության հետաքննիչը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել. Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Ղավազյանը իր վարած Suzuki մակնիշի AC 230 համարանիշի մոտոցիկլետով, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում կորցրել է մոտոցիկլետի կառավարումը և վայր ընկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Ղավազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Հ. Ղավազյանը աշխատում է ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում՝ որպես հետաքննիչ, սակայն հիվանդանոց ժամանած ոստիկանության օպերատիվ խմբից թաքցրել է, թե որտեղ է աշխատում: Նա անգամ դեպքի վայրից հեռացնել է տվել վթարված մոտոցիկլետը՝ պատճառաբանելով, թե չի իմանում, թե ով կամ ովքեր են մոտոցիկլետը տեղափոխել վթարի վայրից: Այստեղ են ասում՝ «աշխարհ, կանգնի, իջնող կա»:
Շարունակությունըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
Մայր ու որդի են մահացել Լոռու մարզում ժայռաբեկորների փլուզման հետևանքով (ԹԱՐՄԱՑՎԱԾ)
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Նեղոց...
ԱԻՆ-ըՙ ինքնահրկիզմամբ սպառնացող ընտանիքի հետ կապված դեպքի մասին
Հուլիսի 13-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 11/2 շենքի...
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է ընկերություններից մեկի 30-ամյա փոխտնօրենի դին
Հայաստանի քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ երեկ ժամը 23։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատ...