Երևան - Գյումրի ճեպընթացը կնոջ է վրաերթի ենթարկել. վերջինս տեղում մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ճեպընթացի մեքենավարը գնացքով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Վերջինը, ով Գյումրի քաղաքի բնակիչ, 68-ամյա Սուսաննա Խաչատրյանն էր, տեղում մահացել է: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը:
Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մեքենավարի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
Նոր մանրամասներ. «Սուրմալու» տոնավաճառի 46-ամյա փայատերը փորձել է ինքնասպան լինել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչութւան պետ Գարիկ...
Տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է Toyota-ի վրա. Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հաղորդում է SHAMSHYAN.com-ը, Մյասնիկյան պողոտայում տ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրդեհ՝ Բուսաբանական այգում
Հուլիսի 13-ին, ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: Այս մա...