Նոր մանրամասներ. «Սուրմալու» տոնավաճառի 46-ամյա փայատերը փորձել է ինքնասպան լինել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչութւան պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննիչների հետ իրականացնելով հսկայածավալ աշխատանքներ, պարզել են, թե որտեղ է հրազենային վնասվածքներ ստացել Երևան քաղաքի բնակիչ, 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բազմակողմանի ու հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հրազենային վնասվածքները նա ստացել է կենտրոն վարչական շրջանի Բրյուսովի 72/2 հասցեի հյուրասենյակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Ֆ. Հովհաննիսյանը այցելել է նշված հասցե և այդտեղ հյուրասենյակում մի քանի ականատեսների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակով կրակել է իր վրա, որից հետո ականատեսները նրան տեղափոխել են Շենգավիթ վարչական շրջանի Սուրբ Աստավածամայր բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը, այնտեղից էլ նրան տեղափոխել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս պահին նշված հասցեում են գտնվում ոստիկանության և քննչական բաժնի ծառայողները, փորձաքրեագետները, ովքեր նշված վայրում հայտնաբերել են ատրճանակը և 2 կրակված պարկուճ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
Քիչ առաջ Դավթաշենում շենքերից մեկի վերելակը ընկել է. ներսում քաղաքացի կա
Հուլիսի 11-ին` ժամը 11:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերել...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում ծեծել են հայ վարորդների. մանրամասներ
Ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում ծեծել են հայ վարորդների։Ինչպես տեղեկացնում...