
Խոշոր հրդեհ Արարատի մարզում. ավտովերանորոգման կետում զոդման ժամանակ հրդեհ է բռնկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքնիիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 9-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով: Ժամը 11:45-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող, նույն քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց, 22-ամյա Գագիկ Հ.-ին պատկանող ավտովերանորոգման կետում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով նշված վայրում գտնվող Վայք քաղաքի բնակիչ, 42-ամյա Սևակ Խ.-ին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 88 XՏ 899 համարանիշի ավտոմեքենայում զոդելու ժամանակ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան և ավտովերանորոգման կետի ողջ գույքը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սևակ Խ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայում եղել է իր անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, բանկային քարտեր և 1500 ԱՄՆ դոլար, իսկ ինքը կրել է 2 մլն 500 հազար դրամի վնաս:
Գ. Շամշյանի տեղեկություններով ՝ զոդման աշխատանքները կատարել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Սամվել Հ.-ն, ով աշխատում է նշված ավտովերանորոգման կետում՝ որպես զոդող: