Հասարակություն
Մաքսակետի տեսուչի՝ աշխատանքից ազատվելու դիմումը պետք է չբավարարել. Սաքունց
Այս իրավիճակի համար առաջին հերթին պատասխանատու է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը եւ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, որոնք նորմալ աշխատանքային պայմաններ չեն ապահովել։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով կեղտոտ դրոշի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՊԵԿ–ի աշխատակցին արված հրապարակային նկատողությանն ու դիմում գրելու պահանջին։
Նա վստահ է՝ ՊԵԿ–ի նախագահը պետք է իր կառույցում տիրող վիճակի համար պատասխան տա. «ՊԵԿ–ի նախագահը միայն պարգեւատրումներ բաշխող չէ։ Նա պետք է պատասխանատու լինի իր աշխատակիցների աշխատանքային պարտականությունների կատարման, աշխատանքային պայմանների ապահովման համար։ Վարչապետն իր ենթականերին, պետական մարմինների ղեկավարներին, որոնց նշանակում է, պետք է կարողանա կառավարել այնպես, որ նրանք կառավարման այդ ոճը տեղափոխեն իրենց կողմից կառավարվող ոլորտ»,– նշեց նա։
Սաքունցը շեշտեց՝ ավելի շատ ՊԵԿ–ի նախագահն է թերացել. «Եթե ՊԵԿ–ի նախագահն ասի՝ ջանք եմ գործադրել, սովորեցրել, հրահանգավորել, ապա անբարեխիղճ աշխատողին կարելի է ազատել, բայց մենք չգիտենք՝ ինչ ջանք է գործադրել ՊԵԿ նախագահը»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0