Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել են «Lexus» ու վարորդի մարմինը
Սյունիքի մարզում առեղծվածային դեպք է տեղի ունեցել։
Ա յսօր՝ հուլիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը:
Ներքին Հանդի դիրքերում ճանապարհից մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և տղամարդու մարմին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երկրապահ կամավորականների միության անդամ է, Արցախյան պատերազմների մասնակից Համլետ անունով քաղաքացի։
Դեպքի առթիվ փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Սյունիքի կայազորի քննչական վարչություն, որտեղ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ամբողջական ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում հրդեհ․ այրվում է ռազմարդյունաբերական փորձարկման տարածքը
Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերության նախարարության «Azersilah» պաշտպանական արդյունաբերական հոլդինգին պատկանող փորձա...
Զինծառայողի մահվան գործով կրտսեր սերժանտի և շարքայինի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել
Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վե...
Ռուսական անսարք Սու-57-ը վթարվել է Մոսկվայի մոտ
Ռուսաստանի Մոսկվայի մարզում կործանվել է Սու-57 հինգերորդ սերնդի ռազմական ինքնաթիռներից մեկը։ Սա ռուսական ամենաժամանակակի...
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել
Ֆրանսիայի Բորդոյի շրջակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհի պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան 20 հազար մա...