Հասարակություն
Կարևոր
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի…
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 7-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 18:30-ի սահմաններում Ազատություն պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 70-ամյա Լևիկ Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 35 ԼP 235 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Արման Կարապետյանի վարած Opel մակնիշի 35 CZ 089 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Կարապետյանն ու Mercedes-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 69-ամյա Վահանդուխտ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Mercedes -ի վարորդը, ով ոչ միայն չի զիջել Opel-ի վարորդին, այլ նաև ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Նմանատիպ հոդվածներ
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող...
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Օրերս Armdaily. am-ի թղթակցին մի ուշագրավ դեպքի մասին են պատմել, ասում են՝ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է օրինախախտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քաղաքացիները ղեկին, գարեջրի շշով շրջում են ոստիկանների կողքով
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե աղջիկն ու տղան ինչպես են կատակում ոստիկանների հետ։ Վարորդ տղան գարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «sutNikol» ակցիա Երևանում․ կազմակերպիչները բերման են ենթարկվել
Րոպեներ առաջ #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը ևս բեր...