Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին. ArmLur.am
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Էրեբունու աղմկահարույց կրակոցների գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի մորաքրոջ տղան՝ Գուրգեն Սիրունյանը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ վերջինիս ձերբակալել են քրեական ենթամշակույթ կրելու շրջանակներում, և ձերբակալումը պայմանավորված է Էրեբունու՝ Մուրացան 109 հասցեում գտնվող խաղատան գործունեության մասով։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ աղմկահարույց կրակոցներից մեկ շաբաթ առաջ կրակոցների կազմակերպիչները կռիվ և հայհոյանքներ են հնչեցրել, իսկ վիճաբանության պատճառը եղել է բիզնեսում առաջացած անհամաձայնությունը, բիզնեսը չկիսելը և վրեժ պահելը։
Միջադեպի կազմակերպիչների կլանը հասնում է Կոտայքի մարզ։ Ավելին, միջադեպի բուն կրակոցները խորքային պատճառներ ունեն։ Միջադեպի հետ առնչություն ունեցող անձինք արտերկրում բիզնես են իրականացնում, մասնավորապես՝ ներգրավված են ծխախոտի սև շուկայում, և այլ անձանց՝ իրենց բիզնեսում հայտնվելը խիստ ծանր են տարել։ Դրա հետևանքով սկսել են հաշիվներ մաքրել միմյանց հետ։ Արդյունքում, գործը հասել է Էրեբունիում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներին։
Քրեական վարույթի շրջանակներում անգամ կին է հարցաքննվել։ Այս պահին կալանավորվածը աղմկահարույց կրակոցների պարագլուխներից Արմեն Օհանյանն է։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Արտեզյան ջուր են խառնում, բայց գրաֆիկն էլ կրճատվում է․ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում դիմել դատարան
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության ջրի վերաբերյալ իրականացված նմուշառումների արդյո...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...