ԱՄՆ-ն միջուկային գործարք կնքի Սաուդյան Արաբիայի հետ, իսկ Իրանի հետ` ոչ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ն պատրաստվում միջուկային համաձայնագիր ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ, բայց մերժում է Իրանին։
Լրագրողի այն հարցին, թե ինչու է Սաուդյան Արաբիան ստանում քաղաքացիական միջուկային ծրագրի համաձայնագիր, իսկ Իրանը՝ ոչ, Լիվիթը պատասխանել է, որ այս գործարքը նախևառաջ «Ամերիկային դնում է առաջին տեղում»։
«Այս համաձայնագիրը, այն տեսքով, ինչպես այժմ քննարկվում է, ամերիկյան ընկերությունների համար ապահովում է առաջնահերթ հասանելիություն սաուդյան քաղաքացիական միջուկային էներգետիկայի ծրագրին։ Սա ի վերջո օգուտ է բերելու ամերիկյան արդյունաբերությանը, աշխատողներին և մատակարարման շղթաներին»,- հայտարարել է Լիվիթը։
Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ փաստաթուղթն դեռ մշակվում է, սակայն դրա գլխավոր նպատակը ԱՄՆ տնտեսությանն ու աշխատատեղերին օգուտ բերելն է, ինչն էլ առանցքային է նախագահի համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Արտեզյան ջուր են խառնում, բայց գրաֆիկն էլ կրճատվում է․ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում դիմել դատարան
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության ջրի վերաբերյալ իրականացված նմուշառումների արդյո...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...