Պատահարներ
Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը Կասկադում մտել է կանանց սանհանգույց և ի ցույց դրել սեռական օրգանը
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 29-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ժամը 16։30-ին ոստիկանության կենտրոնական բաժին է…
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 29-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ժամը 16։30-ին ոստիկանության կենտրոնական բաժին է ահազանգել Հարություն Մանուկյանը և հայտնել, որ Թումանյան 10 հասցեում գործող «Կասկադ» համալիրում մի քաղաքացի մտել է կանանց սանհանգույց, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ՝ ի ցույց դնելով սեռական օրգանը, և զբաղվել անհարմար գործողություններով։Այս մասին տեղեկանում ենք SHAMSHYAN. com-ից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ, ու մինչ կժամանեին ոստիկանները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները կանանց զուգարանից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել այդ քաղաքացուն։ Պարզվել է, որ նա Կոտայքի մարզի բնակիչ՝ 36-ամյա Ռաֆիկ Մկրտչյանն է, ով որոշ ժամանակ անց բաց է թողնվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Մանուկյանն աշխատում է «Արմոբիլ» ՓԲԸ-ում՝ որպես անվտանգության պետ։
Նմանատիպ հոդվածներ
«Դանակով խփել է քնած մարդու վզին․․». մանրամասներ «Երևան սիթի»-ում կատարված դաժան սպանությունից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ...
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Արտակարգ դեպք Երևանում․ 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդին
Վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Երեկ, մարտի 29-ին ժամը 12։00-ի սահմաններում «Միքայե...
10 ամյա երեխայի ինքնասպանության պատճառը հանդիսացել է ինչ-որ խաղ. ՔԿ-ի անդրադարձը
Զանգվածային լրատվության միջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե 2019 թվականի մարտի 29-ին Գյումրի քաղաքում 1...