Պատահարներ
Արտակարգ դեպք Երևանում․ 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդին
Վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Երեկ, մարտի 29-ին ժամը 12։00-ի սահմաններում «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտ»-ից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է…
Վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Երեկ, մարտի 29-ին ժամը 12։00-ի սահմաններում «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտ»-ից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք, ճակատային շրջանի քերծվածք վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղվարդ քաղաքի բնակիչ 22-ամյա Սարգիս Սարգսյանն է, ով ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալ։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում Ս․ Սարգսյանին դանակով հարվածել և վնասվածք է պատճառել Ավան Առինջի բնակիչ 18-ամյա Նարեկ Մանուկյանը, ով Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Ոստիկանություն, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ տվել խոստովանական բացատրություն, որից հետո բաց է թողնվել։ Փաստի առթիվ հետաքննչական բաժան
մունքի ավագ հետաքննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հանցագործության գործիք հանդիսացող դանակը Ն․ Մանուկյանը ներկայացրել է հետաքննիչին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն․ Մանուկյանը սովորում է Երևանի Ինֆորմատիկայի քոլեջի 3-րդ կուրսում։
Նմանատիպ հոդվածներ
«Դանակով խփել է քնած մարդու վզին․․». մանրամասներ «Երևան սիթի»-ում կատարված դաժան սպանությունից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ...
Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը Կասկադում մտել է կանանց սանհանգույց և ի ցույց դրել սեռական օրգանը
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 29-ին Երևանում տեղի ունեցած...
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
16–ամյա պատանին գողացել է պապի մեքենան ու վթարի ենթարկվել
Երեկ՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Նալբանդյան գյուղի բնակիչ, 16-ամյա...