Պատահարներ
10 ամյա երեխայի ինքնասպանության պատճառը հանդիսացել է ինչ-որ խաղ. ՔԿ-ի անդրադարձը
Զանգվածային լրատվության միջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե 2019 թվականի մարտի 29-ին Գյումրի քաղաքում 10 ամյա երեխայի մահվան պատճառը հանդիսացել է ինչ-որ խաղ. հայտնում ենք, ո�…
Զանգվածային լրատվության միջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե 2019 թվականի մարտի 29-ին Գյումրի քաղաքում 10 ամյա երեխայի մահվան պատճառը հանդիսացել է ինչ-որ խաղ. հայտնում ենք, որ նախաքննական մարմինն այս պահին քրեական գործով նման տեղեկատվության չի տիրապետում:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առգրավումներ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք, հիշյալ դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել իրավասու մարմիններից:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ քրեական գործի վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
ՀՀ քննչական կոմիտե
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
«Դանակով խփել է քնած մարդու վզին․․». մանրամասներ «Երևան սիթի»-ում կատարված դաժան սպանությունից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ...
Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը Կասկադում մտել է կանանց սանհանգույց և ի ցույց դրել սեռական օրգանը
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 29-ին Երևանում տեղի ունեցած...
Արտակարգ դեպք Երևանում․ 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդին
Վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Երեկ, մարտի 29-ին ժամը 12։00-ի սահմաններում «Միքայե...