Քաղաքականություն
Սփյուռքի նախարարություն չենք ունենա․ Նիկոլ Փաշինյան
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում անդրադարձավ ապագա կառավարության կազմին` նշելոով, որ նախարարների կարգավիճակում շատ մեծ անակնկալներ չեն լինելու։
Փաշինյանը ընդգծեց, որ մեծ է հավանականությունը, որ նոր կառավարության կառուցվածքում սփյուռքի նախարարություն չենք ունենա։
«Մենք հիմա քննարկումների փուլում ենք։ Մեր ամենակարեւոր խնդիրը պետական կառավարման համակարգում կառավարման առավել արդյունավետ մակարդակի հասնելն է, այդ թվում՝ սփյուռքի հետ հարաբերություններում։ Այո՛, կա այդպիսի հավանականություն եւ բավականին մեծ է այդ հավանականությունը, որ նոր կառավարության կառուցվածքում սփյուռքի նախարարություն չենք ունենա, բայց դա չի նշանակում, որ մենք այլ կառույցների միջոցով այդ կապերն արդյունավետ չենք դարձնի»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության կառուցվածքում առաջիկայում փոփոխություններ են լինելու: Օպտիմալացվելու է նախարարությունների թիվը: Քննարկվում է մի քանի նախարարությունների միավորման, սփյուռքի նախարարության լուծարման հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ռուսաստանի սուր հայտարարությունը` Փաշինյանի վերընտրվելու հետ կապված
Վարչապետի աշխատակազմի ծրագրերի գծով ծախսերն աճել են
Գագիկ Ծառուկյանի փեսուն զրկել են տնից և տնային կալանք տվել. «Հրապարակ»
Յուրօրինակ ընտրություն` Վարդենիսի ընտրատեղամասերից մեկում
1.0