Քաղաքականություն
Էջմիածնի քաղաքապետի մասին տեսանյութերը պոռնկագրական են, քրգործ է հարուցվել
Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ այն ժամանակ թեկնածու, այժմ քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին համացանցում տարածված տեսանյութերը համարվել են պոռնկագրական և այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական…
Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ այն ժամանակ թեկնածու, այժմ քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին համացանցում տարածված տեսանյութերը համարվել են պոռնկագրական և այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին Aysor.am-ի տեղեկությունը և նշեցին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը»։
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Էջմիածին քաղաքի քաղաքապետի արտահերթ ընտրություններին նախորդած օրերին, տարբեր եղանակներով տարածվել էր պոռնկագրական տեսանյութ և շրջանառվել կեղծ լուրեր այն մասին, թե տեսանյութում պատկերված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, այդ ժամանակահատվածում Էջմիածին քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Դիաննա Գասպարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են իրականացնում: Աշխատակիցները բողոքում են նախ...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար է տարել Փաշինյանին ասելով՝ ահա՛ փողը, եթե՝ ոչ, կսպանենք․ Սահակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին շարունակում է Ամստերդամից առաջնորդել նախագահական ընտրություններում պարտությո...