Politics

«Իսկ մզկիթները որտե՞ղ եք դնելու»․ Ավագյանը՝ Տիգրան Ավինյանին

«Իսկ մզկիթները որտե՞ղ եք դնելու»․ Ավագյանը՝ Տիգրան Ավինյանին
Ինչպես արդեն նշել էինք ընթանւմ է բանավեճ Երևանի քաղաքպետի թեկնածուների միջև։ Հարց ու պատասխանի ժամանակ «Հանրային ձայն» կուսակից Վահան Ավագյանը իր հարցը ուղղեց Տիգրան Ավինյանին ասելով․ -Արցախը…

Ինչպես արդեն նշել էինք ընթանւմ է բանավեճ Երևանի քաղաքպետի թեկնածուների միջև։ Հարց ու պատասխանի ժամանակ «Հանրային ձայն» կուսակից Վահան Ավագյանը իր հարցը ուղղեց Տիգրան Ավինյանին ասելով․

-Արցախը ադրբեջանի մաս եք ճանաչել, ցեղասպանությունից հրաժարվել եք, Էրդողանը միջնորդի դեր է կատարում, երկիրը տանում եք թրքացման, հիմա հարց, ո՞րտեղ եք դնելու մզկիթները

Պատասխան․ - «Ոչ մի տեղ։ Որտեղ որ կան այդտեղ էլ կմնան, շատ կարճ»։

Պատասխանին հաջորդեց Ավագյանի ռեպլիկը՝ «Լավ ասում էիք Արցախը Հայաստան է, իսկ հետո Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի մաս․ մզկիթների հարցն է՞լ նույն լոգիկայով ընդունենք»

Տիգրան Ավինյանը նշեց, որ Վահան Ավագյանը կարող էր այդ հարթակը օգտագործել էլ ավելի օգտակար և կարևոր նպատակներով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Politics բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250