Նարե Առաքելյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության փոխչեմպիոն
Պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթների շարքը Եվրոպայի առաջնությունում:
Ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Կոսովոյում ընթացող Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մինչև 15 տարեկան աղջիկների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Նարե Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ՝ գլխավերևում պահելով 90 կգ, 95 կգ ու 97 կգ: Այս վարժությունում Առաքելյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Նարե Առաքելյանը բարձրացրեց 110 կգ ու 115 կգ: Այս ձևում նա երկրորդն է: Երկամարտի 212 կգ արդյունքով Նարե Առաքելյանը դարձավ Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:
Նմանատիպ հոդվածներ
«Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռումինիայում
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Ռումինիայում մրցեց «Ունիվերս...
ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոյին կարող է անվստահության քվե սպառնալ
Ֆուտբոլի համաշխարհային կառույցի տարածաշրջանային երեք խոշոր կոնֆեդերացիաներ քննարկում են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին...
Հայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը
ESPN հեղինակավոր պարբերականը հրապարակել է աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողների վարկանիշային աղյուսակը, որը գլխավո...
Յուրիկ Մխիթարյանը բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) հաղթել է իրանցի մրցակցին և դարձել հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջն...