Հայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը
ESPN հեղինակավոր պարբերականը հրապարակել է աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» անգլիացի ռմբարկու Հարի Քեյնը։ Ի դեպ, անգլիացին համարվում է նաև «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներից մեկը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Լավագույնների ցուցակի երկրորդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է, իսկ եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի գոլահար Էրլինգ Հալանդը։
Աշխարհի լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), Խուլիան Ալվարեսը («Ատլետիկո Մադրիդ»), Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), Կայ Հավերցը («Արսենալ»), Ժոաու Պեդրուն («Չելսի»), Վիկտոր Օսիմհենը («Գալաթասարայ») և Ուգո Էկիտիկեն («Լիվերպուլ»).
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը նվաճել է «Ոսկե խաղակոշիկը»՝ դառնալով 2025/26 մրցաշրջանի եվրոպական բարձրագույն առաջնությունների լավագույն ռմբարկու։
Նմանատիպ հոդվածներ
Յուրիկ Մխիթարյանը բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) հաղթել է իրանցի մրցակցին և դարձել հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջն...
ՖԻՖԱ-ի ղեկավարներից մեկն ազատվել է աշխատանքից՝ Ինֆանտինոյի ծրագիրը քննադատելուց հետո
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գլխավոր գործառնական տնօրեն Քևին Լամուրը հեռացվել է պաշտոնից՝ կազմակերպության նախա...
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն
Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տերտերյանը (77 կգ) դարձավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ո...
«Ալ Ահլիի» կազմում երկրորդ խաղն անընդմեջ Սպերցյանը դառնում է գոլի հեղինակ
Սաուդյան Արաբիայի գավաթի հանդիպման շրջանակում այսօր «Ալ Ահլին» հյուրընկալվել էր «Ալ Անվարին» ու հաղթել է 2-1 հաշվով։ Հան...