Քոչարյանն ու ընտանիքը նախապես տեղյակ են եղել քրեական գործի և ձերբակալության մասին․ Տարոն Չախոյան
ԱԺ նիստում Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը փորձեց հերքել, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տալիս իրավապահ մարմիններին։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի վերաբերյալ գործին՝ Չախոյանն ասաց․ «Այս պրոցեսի մասին, որ տեղի է ունենալու քրեական գործ, ձերբակալություն, դրա մասին տեղյակ էր պահվել Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին։
Դրա համար էլ երկու օր առաջ վարչապետի ներկայությամբ Քոչարյան կրտսերը՝ Լեւոն Քոչարյանը վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ խոսույթը սրեց՝ վիրավորանքներ հնչեցնելով։ Հնչեց վարչապետի հայտարարությունը, որպեսզի հետո փորձեն դա մատի փաթաթան սարքել, ասել՝ այ տեսեք, եկավ ԱԺ ամբիոնից շատ ուղիղ հրահանգ տվեց իրավապահ համակարգին»։
Տարոն Չախոյանը հավելեց․ «Այս պրոցեսների մասին դուք նախօրոք տեղյակ եք եղել, ասեմ ավելին՝ ձեր երեխաներն այդ օրը պիտի տանը չլինեին, բայց իմանալով, որ իրավապահ համակարգը գալու է խուզարկության, ձեր երեխաները տանն են եղել։ Անգամ հասցրել էիք պլակատ պատրաստել ու տեղադրել եք՝ «բարի գալուստ, ԱԱԾ», որովհետեւ սպասում էիք։ Բայց այդ հարցում էլ պետք է ձեզ հիասթափեցնեմ՝ ձեզ ինֆորմացիա տվողների ձեռքերն էլ ենք կտրելու, իհարկե, օրենքով, ձեզ ծառայություն մատուցող իրավապահ համակարգի աշխատակիցներն օրենքի առաջ խստագույնս պատժվելու են»։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել. «Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրա...
Մեղադրանք է բերվել՝ մեղադրանք բերելու համար․ Մակինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե...
Խուզարկություններ՝ Քոչարյանների հետ կապվող մի շարք կառույցներում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկություններ է իրականացնում Քոչարյանների ընտանիքի հետ կապվող մի շարք կառույցներում։ Ա...