«Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռումինիայում
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Ռումինիայում մրցեց «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի դեմ։
Հանդիպման առաջին կեսն անցավ բավական լարված պայքարում։ Ռումինական թիմը սեփական հարկի տակ փորձեց ակտիվ սկսել խաղը և մի քանի անգամ մոտեցավ Հայաստանի չեմպիոնի դարպասին, սակայն «Արարատ-Արմենիա»-ի պաշտպանությունը գործեց վստահ։
Իսկ Հայաստանի գործող չեմպիոնը կարողացավ օգտագործել իր առաջին իսկ հնարավորությունը։ 22-րդ րոպեին Արտյոմ Մալիսը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Արարատ-Արմենիային»։
Առաջին կեսի վերջնամասում «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը։ Դիպուկ հարվածով աչքի ընկավ Բանսուն։
Երկրորդ կեսում թիմերը շարունակեցին փոխանակվել գրոհներով, և դրվագներից մեկում Հայաստանի չեմպիոնը կարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն այն չեղարկվեց VAR համակարգի վերստուգումից հետո, երբ պարզվեց, որ գոլի հեղինակ Սանդրո Լիման խաղից դուրս վիճակում էր։
«Ունիվերսիտատեա Կրայովա»–«Արարատ-Արմենիա»՝ 1։1։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Այն կմեկնարկի ժամը 20։00-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոյին կարող է անվստահության քվե սպառնալ
Ֆուտբոլի համաշխարհային կառույցի տարածաշրջանային երեք խոշոր կոնֆեդերացիաներ քննարկում են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին...
Հայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը
ESPN հեղինակավոր պարբերականը հրապարակել է աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողների վարկանիշային աղյուսակը, որը գլխավո...
Յուրիկ Մխիթարյանը բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) հաղթել է իրանցի մրցակցին և դարձել հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջն...
ՖԻՖԱ-ի ղեկավարներից մեկն ազատվել է աշխատանքից՝ Ինֆանտինոյի ծրագիրը քննադատելուց հետո
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գլխավոր գործառնական տնօրեն Քևին Լամուրը հեռացվել է պաշտոնից՝ կազմակերպության նախա...