Վարչապետը սպառնում է, որ ունեցվածքից կզրկի․ ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ․ Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին և շնորհակալություն հայտնելով իրեն աջակցող մարդկանց։
Երգչուհին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ունեցվածքի վերաբերյալ հայտարարություններին։
«Երկրի վարչապետը սպառնում է՝ ասելով, որ ունեցվածքից կզրկի ինձ, մեզ, երեխաներիս։ Իմ կյանքի արժեքները ունեցվածքով ո՛չ սկսվում են, ո՛չ ավարտվում։ Ինձ դրանով վախեցնելն անիմաստ է։ Աշխատում եմ 7, 8 տարեկանից։ Ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ»,- գրել է Սիրուշոն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ի առավոտյան դիմակավորված ԱԱԾ ծառայողները քննչական գործողություններ էին իրականացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիրուշոյի ամուսին Լևոն Քոչարյանի տանը։ Պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հայտնել էր, որ այդ պահին տանը գտնվել են նաև երեք անչափահաս երեխաները։
Նույն օրը խուզարկություն էր իրականացվել նաև Սիրուշոյին պատկանող «Սիրուշո Փրոդաքշն» ընկերության գրասենյակում։ Քննչական գործողությունների ավարտից հետո գրասենյակի դռները կապարակնքվել էին։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ սահմանափակման տակ էր հայտնվել նաև նույն տարածքում գործող մեկ այլ կազմակերպության գրասենյակ։
Քննչական գործողություններ էին իրականացվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված հասցեներում։ Ավելի ուշ հայտնի էր դարձել Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի ձերբակալության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, մահը ծառայության հետ կապ չունի․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը արձագանքել է պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ ընդ...
ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայողին կախված են գտել․ Ժողովուրդ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ Ըստ...
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ-ն հաստատեց
Սիսիանում 37-ամյա զինծառայող է մահացել․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Aurora News-ին։ Aurora News-ի հետ զրույցում ՀՀ պաշտպա...
122 փաթեթ թմրանյութ է հայտնաբերվել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ 27...