Թրամփը պարզաբանել է ԿՀՎ տնօրենի այցը Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի այցը Ռուսաստան «որոշ չափով սովորական բնույթի» է։
«Նա այնտեղ է, գիտեք, բավականին սովորական բնույթի այցով։ Չեմ ուզում որևէ մեկին հիասթափեցնել։ Մենք կցանկանայինք, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվեր։ Այդ պատերազմը երբեք չպետք է սկսվեր»,- ասել է Թրամփը։
Ամերիկյան կողմն առայժմ պաշտոնապես չի հայտնել Ռեթքլիֆի այցի կոնկրետ նպատակները։
Քաղաքագետ Սերգեյ Մարկելովի գնահատմամբ՝ Վաշինգտոնին կարող էր հետաքրքրել երեք հիմնական հարց՝ արդյոք Մոսկվան մտադիր է աշնանը ընդլայնել ռազմական գործողությունները, հնարավոր են արդյոք միջանկյալ պայմանավորվածություններ Մոսկվայի և Կիևի միջև, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի որ գործողությունները Ռուսաստանը կարող է դիտարկել որպես «կարմիր գծերի» հատում։
Փորձագետի կարծիքով՝ այցի ժամանակը ևս պատահական չէր ընտրված․ Վաշինգտոնը կարող էր ցանկանալ հստակեցնել ռուսական կողմի ծրագրերը աշնանային ժամանակահատվածի համար։
ՌԴ ԳԱԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլևն էլ չի բացառել, որ ԿՀՎ տնօրենի անձնական այցը կարող էր անհրաժեշտ լինել երկու երկրների միջև փակ տեղեկություններ փոխանցելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել. «Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրա...
Մեղադրանք է բերվել՝ մեղադրանք բերելու համար․ Մակինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե...
Խուզարկություններ՝ Քոչարյանների հետ կապվող մի շարք կառույցներում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկություններ է իրականացնում Քոչարյանների ընտանիքի հետ կապվող մի շարք կառույցներում։ Ա...