Նեպալում ջրհեղեղի և սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի․ հարյուրավոր մարդիկ անհետ կորած են
Նեպալ-Տիբեթ սահմանային հատվածում տեղի ունեցած հզոր ջրհեղեղի և սելավի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի։ Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ավելի վաղ BBC-ն և Reuters-ը հայտնել էին առնվազն 31 զոհի և գրեթե 400 անհետ կորածի մասին։ Նեպալի զբոսաշրջության խորհուրդը փորձում է պարզել 291 զբոսաշրջիկի և 93 Նեպալի քաղաքացու, այդ թվում՝ զբոսավարների գտնվելու վայրը։
Անհետ կորածների թվում կան Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և այլ երկրների քաղաքացիներ։
Անհետ կորածների թվում են նաև 26 ոստիկան, զինված ոստիկանության 9 աշխատակից և 44 զինծառայող, հայտնել է Նեպալի արտգործնախարար Շիշիր Խանալը։
Տարերային աղետը օգոստոսի 26-ի առավոտյան հարվածել է Կատմանդուից հյուսիս գտնվող Ռասուվայի շրջանին։ Ջրի, ցեխի և բեկորների հզոր հոսքերը քշել են տներ, մեքենաներ, վնասել ճանապարհներ, կամուրջներ և էներգետիկ ենթակառուցվածքներ։
Նեպալի բանակին հաջողվել է փրկել 88 մարդու։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են սահմանի երկու կողմերում։
BBC-ի ստուգած տեսանյութերում երևում է, թե ինչպես է հզոր հոսքը պոկում կամուրջը հենասյուներից և քշում այն, իսկ վայրկյաններ անց փլուզվում են շինություններ։ Այլ կադրերում մարդիկ փորձում են ջրհեղեղից փրկվել ոտքով և տրանսպորտային միջոցներով։
Տարածաշրջանում խափանվել են ճանապարհային հաղորդակցությունը, կապն ու էլեկտրամատակարարումը։ Փակվել է նաև դեպի Կատմանդու տանող գլխավոր ճանապարհը։
Աղետի պատճառը դեռ վերջնականապես պարզված չէ։ Reuters-ի փոխանցմամբ՝ սելավը տեսախցիկներով արձանագրվելուց մոտ 7 րոպե առաջ տարածքում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Նախնական վարկածներից մեկով՝ երկրաշարժը կարող էր ձնահյուս առաջացնել, որից հետո հալոցքի ջրերը լցվել են Բհոտե Կոշի գետը։ Մասնագետները, սակայն, չեն բացառում նաև Նեպալի կողմից տեղի ունեցած սառցաքարային փլուզման վարկածը։
Տարերքից վնասվել են նաև Նեպալի հիդրոէներգետիկ օբյեկտները։ Չինական պետական լրատվամիջոցները հաղորդել են զգալի կորուստների մասին նաև Տիբեթում, սակայն այնտեղ ավերածությունների ամբողջական ծավալը դեռ հստակեցվում է։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...
ԱԺ-ում քննարկում են Հայ առաքելական եկեղեցու հարցը, իսկ Եհովայի վկաները համաժողով են անցկացնում Մարզահամերգային համալիրում․ Aysor.am
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալել են Եհովայի վկաները՝ այնտեղ իրենց տարածաշրջան...
Դոլարը կրկին էժանացել է․ որքան են այսօր դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
գոստոսի 25-ին Հայաստանում ԱՄՆ դոլարի, եվրոյի, ռուսական ռուբլու և բրիտանական ֆունտի փոխարժեքները նվազել են։ Այս մասին տեղ...