Խամենեին ծանր վիրավորվել է, բայց, հավանաբար, ողջ է․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իրանի դեմ հարվածի հետևանքով ծանր վիրավորվել է, սակայն, իր կարծիքով, չի մահացել։
«Ես չեմ կարծում, որ նա մահացել է։ Նրա մարմնի ձախ հատվածը շատ լուրջ վնասվածք է ստացել։ Նա ծանր վիրավորվել է, բայց չեմ կարծում, որ մահացել է»,- ասել է Թրամփը Գլեն Բեքին տված հարցազրույցում։
Անդրադառնալով Իրանի շուրջ իրավիճակին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, շուտով Իրանում «մեծ հաղթանակ» է սպասվում։
«Մենք իսկապես հենց սկզբից գերիշխել ենք Իրանի նկատմամբ»,- ասել է նա։
Թրամփն անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցին՝ նշելով, որ այն շարունակում է գործել։ Նրա խոսքով՝ թեև ժամանակ առ ժամանակ այնտեղ անօդաչուներ կամ հրթիռներ են արձակվում, նեղուցով նավթի մեծածավալ հոսքը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել. «Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրա...
Մեղադրանք է բերվել՝ մեղադրանք բերելու համար․ Մակինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե...
Խուզարկություններ՝ Քոչարյանների հետ կապվող մի շարք կառույցներում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկություններ է իրականացնում Քոչարյանների ընտանիքի հետ կապվող մի շարք կառույցներում։ Ա...