Պատահարներ

Գերմանիայում շոգի հետևանքով շուրջ 14 հազար մարդ կարող էր մահանալ. DW

Գերմանիայում շոգի հետևանքով շուրջ 14 հազար մարդ կարող էր մահանալ. DW
Գերմանիայում ապրիլի 6-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 14 հազար մարդ կարող էր մահացած լինել շոգի հետևանքով։ Այս մասին նշվում է Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) կողմից օգոստոսի 20-ին…

Գերմանիայում ապրիլի 6-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 14 հազար մարդ կարող էր մահացած լինել շոգի հետևանքով։ Այս մասին նշվում է Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) կողմից օգոստոսի 20-ին թողարկված շաբաթական նոր զեկույցում, հայտնում է DW-ն։


Ցուցանիշը կազմում է մոտ 17 մահ՝ 100 հազար բնակչի հաշվով․ սա առավելագույնն է վերջին տասը տարվա ընթացքում։ Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ սա զսպված գնահատական է, և շոգի հետ կապված մահերի իրական թիվը կարող է ավելի բարձր լինել։ Համեմատության համար՝ 2018 թվականի անտանելի շոգի ժամանակ Գերմանիայում շոգի հետևանքներից մահացել է շուրջ 8900 մարդ։


Ամենաշատը տուժել են 85-ից բարձր տարիքի անձինք․ նրանց բաժին է ընկել շուրջ 7040 մահ։ 75–84 տարիքային խմբում գրանցվել է մոտ 3450 դեպք, 65–74 տարեկանների շրջանում՝ մոտ 2170, իսկ մինչև 65 տարեկան բնակիչների շրջանում՝ մոտ 1320։


Մահացության ամենաբարձր ցուցանիշները արձանագրվել են Սաարում և Ռայնլանդ-Պֆալցում՝ համապատասխանաբար 46 և 42 դեպք (100 հազար բնակչի հաշվով)։


Ընդ որում, շատ մահեր պաշտոնապես չեն կապվում շոգի հետ․ մահվան վկայականներում ավելի հաճախ նշվում է օրգանների անբավարարությունը կամ սրտանոթային, թոքային և այլ հիվանդությունների սրացումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250