Պատահարներ

Պակիստանի ծննդատներից մեկում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 նորածին

Պակիստանի ծննդատներից մեկում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 նորածին
Առնվազն 15 նորածին է զոհվել Իսլամաբադում Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Geo հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտոնատար անձանց։…

Առնվազն 15 նորածին է զոհվել Իսլամաբադում Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Geo հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտոնատար անձանց։


Ըստ նրա տվյալների՝ նորածինների պալատում պատահարի պահին գտնվել է 16 երեխա։ Հաջողվել է փրկել միայն մեկ երեխայի։


Հրդեհը, ըստ աղբյուրների, առաջացել է տեղական ժամանակով ժամը մոտ 06:45-ին (Երևանի ժամանակով 05:45-ին) երրորդ հարկի պալատում տեղակայված օդորակիչի կոմպրեսորի պայթյունի հետևանքով, հաղորդում է հեռուստաալիքը։ Կրակը մարվել է, տեղում շարունակվում են կառույցների սառեցման աշխատանքները։


Միջադեպը քննելու համար ստեղծվել է հանձնաժողով՝ շրջանի փոխհանձնակատարի գլխավորությամբ։ Այն պետք է պարզի հրդեհի բռնկման ստույգ պատճառը և տեղի ունեցածի հանգամանքները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250