Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս ամիսներ առաջ «Իրավունքը» գրել էր, որ 1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Հրայր Նարիմանյանը ձերբակալվել է ՌԴ-ում։ Ինչ է զարգացումներ են տեղի ունեցել այս ամիսների ընթացքում թերթին բացառիկ մանրամասներ է ներկայացրել Նարիմանյանի ՀՀ-ի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից.
Խորխոռունու սպանության գործով մեղադրյալի հանձնման գործընթացը ոչ թե դանդաղել է, այլ, ըստ էության, ընդհանրապես առաջընթաց չունի։ Մենք մեր հնարավորությունների շրջանակում ջանքեր ենք գործադրում գործընթացն արագացնելու և այն իրավական ճանապարհով ավարտին հասցնելու ուղղությամբ։
Չնայած նրան, որ մեղադրյալն ունի ապաստան հայցելու հնարավորություն, և այդ հարցում որևէ իրավական խոչընդոտ չկա, մենք մեր կողմից հրաժարվել ենք ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից՝ հանձնման գործընթացը չբարդացնելու նպատակով։
Չեմ ցանկանում այս պահին բացահայտել, թե կոնկրետ ինչ հանգամանքներ կամ ինչ ընթացակարգային ճանապարհ են հանգեցնում գործընթացի ձգձգմանը կամ չհանձնելուն։ Դրանք իրավական և քաղաքական զգայուն հարցեր են, որոնց վերաբերյալ այս փուլում լրացուցիչ մեկնաբանություններ տալը կարող է վնասել մեր հետագա քայլերին։
Սակայն մի բան անթաքույց է․ մենք չենք պատրաստվում հաշտվել ստեղծված իրավիճակի հետ և շարունակելու ենք հետևողականորեն պահանջել, որպեսզի մեղադրյալի հանձնման գործընթացը շարժվի առաջ և օրենքով սահմանված կարգով հասնի իր տրամաբանական ավարտին»,- ասվում է հոդվածում:
Ավելին սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայողին կախված են գտել․ Ժողովուրդ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ Ըստ...
Ռուբլին արժեզրկվել է. տարադրամի փոխարժեքը՝ օգոստոսի 24-ի դրությամբ
Rate.am-ի փոխանցմամբ` տարադրամի փոխարժեքները օգոստոսի 24-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363 դրամ է, վաճա...
Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, մահը ծառայության հետ կապ չունի․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը արձագանքել է պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ ընդ...
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ-ն հաստատեց
Սիսիանում 37-ամյա զինծառայող է մահացել․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Aurora News-ին։ Aurora News-ի հետ զրույցում ՀՀ պաշտպա...