Կրասնոդարում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք երեխա է զոհվել, 12 մարդ՝ տուժել
Օգոստոսի 24-ի գիշերը Կրասնոդարը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Քաղաքում մի քանի անգամ միացվել են օդային տագնապի ազդանշանները, լսվել են պայթյուններ։
Կուբանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի տվյալներով՝ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Կրասնոդարի մասնավոր մանկական կենտրոնի տարածքում։ Սկզբում հաղորդվել էր երկու երեխայի մահվան մասին, սակայն ավելի ուշ ՌԴ մանկական իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան հայտնել է, որ զոհվել է երեք անչափահաս՝ 13, 15 և 16 տարեկան։
Հարձակման հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 12 մարդ։ ԱԹՍ-ների բեկորներ են ընկել նաև բնակելի և կառուցվող բազմաբնակարան շենքերի վրա, հրդեհներ են բռնկվել պահեստային տարածքներում։
Հարձակման է ենթարկվել նաև Կրասնոդարի մերձակայքում՝ Ադիգեայի Էնեմ ավանում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնը։ Ընկերությունից հայտնել են, որ աշխատակիցները տարհանվել են, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, և դրա աշխատանքը դադարեցվել է։ Ozon-ը հայտարարել է, որ տվյալ պահեստում գտնվող ապրանքները ժամանակավորապես կհեռացվեն մարկետփլեյսի վաճառքից, իսկ չեղարկված պատվերների գումարները կվերադարձվեն հաճախորդներին։
Նմանատիպ հոդվածներ
Մոտ 35 ԱԹՍ է խոցվել Ռոստովի մարզում, ևս 7-ը՝ Մոսկվայի ուղղությամբ
Օգոստոսի 21-ի գիշերը Ռոստովի մարզում հակաօդային պաշտպանության միջոցներով ոչնչացվել է մոտ 35 ուկրաինական անօդաչու թռչող ս...
Ռուս ռազմագերիները փախել են՝ սպանելով ուկրաինացի զինծառայողի
Երկու ռուս զինծառայող, որոնք գերության մեջ էին Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Խարկովի մարզում, փախել են ռազմագերի...
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոդյանսկոյե բնակավայրը․ ՌԴ ՊՆ
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոդյանսկոյե բնակավայրը։ Այս մասին ամենօ...
Իսրայելը զգուշացրել է Թուրքիային․ Թշնամական ուժեր չենք հանդուրժի մեր սահմաններին
Իսրայելի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայում գտնվող ռազմաբազային հասցված հարվածից մեկ օր անց Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱ...