Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոդյանսկոյե բնակավայրը․ ՌԴ ՊՆ
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոդյանսկոյե բնակավայրը։ Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ բնակավայրը զբաղեցրել են ռուսական զորքերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները։
ՌԴ ՊՆ-ն նաև պնդում է, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի հինգ բրիգադների, ծովային հետևակի երկու և Ազգային գվարդիայի չորս բրիգադների կենդանի ուժին ու տեխնիկային՝ Բելոզերսկոյե, Դոբրոպոլյե, Գրուզսկոյե, Յուրևկա, Ռայսկոյե, Աննովկա, Նովոֆեդորովկա, Մատյաշևո և Դնեպրոպետրովսկի մարզի Մարյևկա բնակավայրերի շրջաններում։
ՌԴ պաշտպանության նախարարության պնդմամբ՝ մեկ օրվա ընթացքում «Կենտրոն» խմբավորման պատասխանատվության գոտում ուկրաինական կողմը կորցրել է մինչև 380 զինծառայող, 6 զրահամեքենա, 7 ավտոմեքենա, մեկ հրետանային համակարգ և ռադիոէլեկտրոնային պայքարի 2 կայան։
Ավելի վաղ «Ազգային պաշտպանություն» ամսագրի խմբագիր Իգոր Կորոտչենկոն հայտարարել էր, որ 2026 թվականի առաջին յոթ ամիսներին Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են 280 հազար մարդ։ Նրա տվյալներով՝ ամենամեծ կորուստները գրանցվել են «Կենտրոն» և «Արևելք» զորախմբերի պատասխանատվության գոտիներում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում նոր զորահավաք կարող է հայտարարվել․ փորձագետները՝ հնարավոր ժամկետների մասին
The New York Times-ի տվյալներով՝ արևմտյան որոշ պաշտոնյաներ և վերլուծաբաններ կարծում են, որ սեպտեմբերին ՌԴ Պետդումայի ընտ...
Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում սահմանափակվել են չվերթները
Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում օգոստոսի 19-ի գիշերը ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և...
Ռուսաստանի մի շարք շրջաններում գիշերը ոչնչացվել է առնվազն 76 ԱԹՍ
Օգոստոսի 19-ի գիշերը Ռուսաստանի մի շարք շրջաններում հակաօդային պաշտպանության ուժերը տասնյակ անօդաչու թռչող սարքեր են խոց...
Ուկրաինայի պաշտպանության նոր նախարարը մշակվում է զորահավաքի նոր ծրագիր
Զորահավաքի հարցով պետք է համալիր որոշում ընդունվի, և ներկայում այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այս մասին Գերագու...